«Մոնակոն» մոտ է երկու ֆուտբոլիստների հետ պայմանգրեր կնքելուն՝ «Ստրասբուրգի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի և «Բորդոյի» կիսապաշտպան Օրելյեն Տուկամենիի հետ: Ըստ L’Equipe-ի, երկու տրանսֆերների մասին պետք է հայտարարվի այսօր՝ հունվարի 29-ին:
21-ամյա Ֆոֆանայի համար ակնկալվում է, որ Մոնակոն կվճարի 15 միլիոն եվրո: 20-ամյա Տուկամենիի տրանսֆերը կարժենա մոնեգասկներին 20 միլիոն եվրո: