Իսպանական «Վալենսիայի» հարձակվող Մաքսի Գոմեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Cadena-ն:
«Կարմիր սատանաների» ներկայացուցիչները արդեն հանդիպել են իսպանական ակումբի ղեկավարության հետ:
Նշվում է , որ Գոմեսի պայմանագրում կա կետ, ըստ որի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարելի է գնել 140 միլիոն եվրոյով: Այն ավարտվում է 2024 թվականին:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Գոմեսը անցկացրել է 19 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ: