«Քրիսթալ Փելասի» նախկին սեփականատերը, իսկ այժմ TalkSport-ի փորձագետ Սայմոն Ջորդանը կարծում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կհեռանա ակումբից, երբ ստանա ավելի լավ առաջարկ:
«Կլոպը ֆուտբոլային մարզիչ է: Միակ բանը, որի մասին ֆուտբոլային մարզիչը հոգ է տանում, առաջին հերթին ինքն է, հետո նրա խաղացողները: Կլոպը առաջնահերթությունը տալիս է ինքնիրեն: Իհարկե, բոլորն են դա անում:
Նրա դիրքն այսպիսին է. նա կարծում է, որ նա լքել է «Բորուսիան» և գլխավորել «Լիվերպուլը», քանի որ դա լավագույն հնարավորությունն էր, և հավատացեք ինձ, երբ նա «Լիվերպուլից» ավելի լավ տարբերակ ունենա, նա կհեռանա: Դա այն է, ինչ անում են ֆուտբոլային մարզիչները:
Սա չի փոխում այն փաստը, որ նա համաշխարհային մակարդակի բարձրակարգ մարզիչ է»,- Ջորդանին մեջբերում է TalkSport-ը: