Թուրքական «Տրաբզոնսպորի» անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլա», հաղորդում է Talksport-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը 4,2 միլիոն եվրո է առաջարկել 30-ամյա հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ Սթարիջը անցած ամռանը ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել թուրքական ակումբ:
Թուրքիայի այս առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման և դարձել՝ 4 գոլի հեղինակ: