«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ռոման Շումկինի և Մոհամեդ Գաբեռ Հասան Ալիի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում և մաղթում հաջողություն կարիերայի հետագա ընթացքում։
Ակումբի մամուլի քարտուղարությունը նշում է նաև, որ շուտով կհայտարարի նոր պայմանագրերի կնքման մասին: