«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քննարկել է, թե արդյոք պետք է բոլոր մրցաշարերում օգտագործել ուժեղագույն կազմը։
«Մենք չենք դժգոհում մրցաշարերի օրացույցներից ու նրանից, որ խաղում ենք երկու երեք օրը մեկ անգամ։ Սակայն պետք չէ մարզիչներին ասել, թե ինչ կազմ ընտրել։ Դա մեր աշխատանքն է։
Նրանք անում են իրենց գործը (խաղացանկ են կազմում/խմբ․), իսկ մենք խաղում ենք։ Բայց պետք չէ մեզ ասել, թե ինչ կազմ ընտրել այդ խաղերի համար»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում SPORF-ի Twitter-յան էջը։
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում չորեքշաբթի կկայանա «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում Պեպի թիմը հաղթել է 3-1 հաշվով։