Մոսկվայի ԲԿՄԱ-ն պատրաստվում է ձեռք բերել «Անդերլեխտի» 20-ամյա ֆուտբոլիստ Ալեքսիս Սալեմակերսին: Այդ մասին հայտնում է nieuwsblad.be-ն։ Transfermarkt-ն էլ իր հերթին նշում է, որ Ալեքսիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանն» ու «Ֆրայբուրգը»։
«Անդերլեխտը» նախատեսում է ստանալ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց առնվազն 7 միլիոն եվրո: Ռուսական ակումբն էլ իր հերթին պատրաստ է լիարժեք տրանսֆեր իրականացնել:
Սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը չի նախատեսում լքել բելգիական ակումբը այս ձմեռ: