Ձմեռային տրանսֆերային պատուհանը փակելուց առաջ «Աթլետիկոն» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, բայց «Ինտեր Մայամի» ակումբը, որը պատկանում է մի խումբ ներդրողների՝ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի գլխավորությամբ, կարող է խանգարել մադրիդյան ակումբի ծրագրերին:
Ըստ AS-ի, ամերիկյան ակումբը բավականին լավ առաջարկ է արել ՊՍԺ-ին ՝ 32-ամյա ուրուգվայցու տեղափոխության հարցում:
Ինքը՝ Կավանին, ցանկանում է տեղափոխվել «Աթլետիկո» և դեռ պատրաստ չէ գնալ MLS, այնուամենայնիվ, ֆլորիդյան ակումբի առաջարկը գերազանցում է մադրիդյան ակումբի առաջարկին: Բացի այդ, Բեքհեմը հիանալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ: