Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» չի կարողացել համաձայնվել «Վալենսիայի» հետ հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերի հարցում և իր ուշադրությունը սևեռել «Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչի վրա:
31-ամյա սերբը պատրաստ է միանալ կատալոնական ակումբին, սակայն, ինչպես նշում են նիդեռլանդական լրատվամիջոցները, «Այաքսը» թույլ չի տա թիմի առաջատարներից մեկին մրցաշրջանի կեսից լքել ակումբը: