«Հյուսթոն Ռոքեթսը» հաղթանակ տարավ «Յուտա Ջազի» նկատմամբ NBA-ի կանոնավոր մրցաշրջանի արտագնա խաղում՝ 126: 117: Նշենք, որ «Հրթիռների» կազմում չեն խաղացել Ջեյմս Հարդենը, Ռասսել Ուեսթբրուկը և Քլինթ Կապելան:
Հանդիպման մեկնարկում թիմերը հարգանքի տուրք մատուցեցին NBA- ի լեգենդ Կոբի Բրայանտին և նրա 13-ամյա դստերը ՝ Ջանային, ովքեր մահացել են ուղղաթիռի վթարից:
Նրանց բացակայությունը լրացրեց խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձած Էրիկ Գորդոնը, որը վաստակեց 50 միավոր: Դանիել Հաուսը դաբլ-դաբլ ձևակերպեց՝ 21 միավոր և 11 խափանում:
«Յուտայից» Դոնովան Միթչելը վաստակեց 36 միավոր, ևս 30-ը ՝ Բոյան Բոգդանովիչը: Թիմը իր առաջին պարտությունը կրեց վերջին 5 հանդիպումներում: