Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը հաղթեց Միլոշ Ռաոնիչին: Հաղթողին որոշելու համար անհրաժեշտ էր երեք սեթ:
Վերջնական արդյունքը 6:4, 6:3, 7:6 (7:1):
Կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը կխաղա Ռոջեր Ֆեդերերի հետ: