Ավստրալացի թենիսիստուհի Էշլի Բարտին դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 2020-ի կիսաեզրափակիչ փուլ: Քառորդ եզրափակիչի խաղում նա հաղթեց չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովային ՝ 7:6 (8:6), 6:2 հաշվով:
Հանդիպումը տևեց 1 ժամ 46 րոպե:
Կիսաեզրափակչում Բարտին կխաղա ամերիկուհի Սոֆյա Քենինի հետ: Նշենք, որ Էշլին վերջին 36 տարվա ընթացքում առաջին ավստրալիացի թենիսիստն է, ով հասել է մրցաշարի այս փուլ: