Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը:
34-ամյա բրազիլացին անգլիական ակումբում կխաղա մինչև 2021 թ-ի ամառ: Ֆերնանդինոյն «Մանչեսթեր Սիթի» կազմում խաղում է 2013 թ-ից: Թիմի կազմում 3 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, մեկ անգամ Անգլիայի գավաթում և 4 անգամ ԱԼԳ-ում: