«Վուլվերհեմփթոնը» սահմանել է վինգեր Ադամա Տրաոըրեի տրանսֆերային արժեքը։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Soccer Link-ին, «գայլերը» պատրաստ են բաժանվել Տրաուրեից, եթե նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներից որևէ մեկը վճարի 75 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Ավելի վաղ Տրաորեն հայտարարել էր, որ չնայած իր կատալոնական անցյալին, նա պատրաստ է խաղալ նաև Մադրիդի «Ռեալում»։