Sky Sport-ը հայտնում է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կարող է շարունակել կարիերան «Վալենսիայում»:
Իսպանական ակումբն արդեն հարցում է ուղարկել իտալական կողմին: Ֆուտբոլիստի գործակալը շուտով կքննարկի «Վալենսիայի» հետ գործարքի պայմանները:
Ֆուտբոլիստը նոր ակումբ է փնտրում ՝ ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար Եվրո-2020-ի մեկնարկի նախօրեին: