«Ատալանտան» 4 միլիոն եվրո է առաջարկել «Սոշոյին» ՝ 19-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսենս Լակրուայի համար, հաղորդում է Get French Football News-ը:
Իտալացիներն մինչև հունվարի վերջ ցանկանում են ձեռք բերել Մաքսենսին: Բերգամոյում նա կարող է փոխարինող դառնալ Ռոջեր Իբանյեսին, ով երեկ տեղափոխվեց «Ռոմա»:
Ա Սերիայի 21-րդ տուրից հետո «Ատալանտան» 5-րդ տեղում է: «Ատալանտայի» հաջորդ հանդիպումը կկայանա «Ջենովայի» դեմ՝ փետրվարի 2-ին: