«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է շարունակել կարիերան Անգլիայում, գրում է Sunday Express-ը:
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում 17-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողին հավակնում է «Ռեալը»: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս հետաքրքրված է տաղանդավոր խաղացողով: