«Ատալանտայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրում կետ կա ֆուտբոլիստի տրանսֆերի պարտադիր գնման վերաբերյալ ՝որոշակի մարզական նվաճումներ գրանցելու դեպքում: Այդ դեպքում հռոմեացիները Իբանյեսի տրանսֆերը կգնեն 8 մլն եվրոյի դիմաց՝ գումարած 2 մլն եվրո որպես բոնուս:
«Ռոման» կկարողանա պաշտպանի հետ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կնքել: Բացի դա, «Ատալանտան» 10 տոկս կստանա Իբանյեսի՝ այլ ակումբի ապագա վաճառքից:
Ընթացիկ մրցաշրջանում «Իբանյեսը» ընդամենը 1 հանդիպման է մասնակցել «Ատալանտայի» կազմում՝ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով: