«Պարման» հայտարարեց թիմի ավագ Բրունո Ալվեշի հետ պայանագիրը երկարաձգելու մասին: 38-ամյա պաշտպանի հետ երկարաձգված պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի ամառ:
Ալվեշը «Պարմային» միացել է որպես ազատ գործակալ 2018-ի հուլիսին և այդ ժամանակից ի վեր անցկացրել է 51 հանդիպում իտալական ակումբի կազմում:
Նախկինում պորտուգալացին խաղացել է նաև «Պորտուի», «Զենիթի», «Ֆեներբահչեի», «Կալյարիի» և «Ռեյնջերսի» կազմերում:
Rinnovato il contratto di #BrunoAlves fino al 30.06.2021 💪🏻💛💙
— Parma Calcio 1913 (@1913parmacalcio) January 28, 2020
📝➡ https://t.co/5PD3hSfC6B#NextchApter #ForzaParma pic.twitter.com/L3it5ppqWv