«Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է մրցաշրջանի գարնանային հատվածի իր թիմի նախապատրաստական գործընթացները․
«Մենք չկարողացանք ամրապնդել թիմի կազմը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր ուզած ձևով: Այնուամենայնիվ, առաջադրանքները չեն փոխվում: Մենք դուրս կգանք յուրաքանչյուր խաղի և կպայքարենք միավորների համար»:
Մենք մտադրություն ունենք ոչ թե փոխել թիմի խաղաոճը, այլ ավելացնել խաղային մի փոքր այլ մոդել: Այն ժամանակ, երբ ես ընդունեցի թիմը, ես մարտավարության վրա աշխատելու շատ ժամանակ չունեի: Այժմ մենք ունենք որոշակի ուղղություն, որն ավելի հեշտ է զարգացնել», — ասել է Մելիքյանը footballua.tv-ին տված հարցազրույցում: