«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ՄՅՈւ-ն 20 միլիոն եվրոյով մտադիր է գնել ֆուտբոլիստին ուժեղացնելու կիսապաշտպանության գիծը։
Ամեն դեպքում հաղորդվում է, որ չնայած ՄՅՈւ-ի քայլերին՝ գործարքի իրականացումը այդքան էլ հավանական չի թվում։
Հաղորդվում է, որ Ռակիտիչը չի ցանկանում իր ընտանիքի հետ Իսպանիայից հեռանալ։