Tuttomercato Web-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իրենց շարքերում տեսնել ՊՍԺ-ի մարզական տնօրեն Էնրիկե Անտերոյին:
51-ամյա մասնագետը երկու տարի աշխատում է փարիզյան ակումբում: Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդում» մարզական տնօրեն չկա: Այս պարտականությունները մնում են գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին:
Նախկինում հաղորդվում էր, որ Ռիո Ֆերդինանդը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» ՝ որպես մարզական տնօրեն։