Football Italia-ի հաղորդմամբ, Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը որակազրկվել է 2 խաղով:
Իտալիայի A սերիայի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել ֆուտբոլիստի՝ A սերիայի 21-րդ տուրում «Կալյարիի» դեմ խաղում դրսևորած ոչ մարզական պահվածքի պատճառով: Ֆուտբոլիստը փորձել էր մրցավարին ապացուցել, որ վերջինս սխալ որոշում է կայացրել:
Այսպիսով, արգենտինացին բաց կթողնի «Ուդինեզեի» ու «Միլանի» դեմ հանդիպումները:
Այս մրցաշարջանում Մարտինեսն անցկացրած 20 խաղում դարձել է 11 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: