Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան կարող է շարունակել լոնդոնյան մեկ այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը, Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով։ «Խթանները» ցանկանում են մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը իրականացնել տրանսֆերը։
Հավանաբար «Տոտենհեմը» ցանկանում է հարձակման գիծը ուժեղացնել կապված Հարի Քեյնի վնասվածքի հետ։
Հիշեցնենք, որ Ժիրուն լոնդոնյան ակումբներից հանդես է եկել նաև «Արսենալի» կազմում, որտեղից էլ հենց տեղափոխվել է «Չելսի»։