Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Սարագոսայի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք ուզում ենք պատմություն կերտել գավաթում։ Չեմ կարծում, որ այս մրցաշարում մոտիվացիայի պակաս ունենք։ Թիմը 13 անգամ է հաղթել այս մրցաշարում, ու դա շատ լավ է։
Ազարը մարզվում է խաղադաշտում, սակայն նա դեռևս չի մարզվում թիմի հետ։ Տեսնենք, թե ինչպես կընթանա նրա վերականգնումը այս շաբաթ»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Սարագոսա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ 23։55-ին։