Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի ապագայի շուրջ խոսակցությունները նոր թափ են հավաքում։
Ինչպես տեղեկացնում է Super Deporte-ն, ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Ֆերնանդեշի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են գլխիվայր շուռ գալ։ «Սպորտինգի» կիսապաշտպանը ողջ տրանսֆերային պատուհանի ընթացքում ՄՅՈւ-ի թիրախում։
Սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին Ֆերնանդեշի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը մտադիր է գնել ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրան տալ «Վալենսիային» վարձակալությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Բրունո Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մադրիդի «Ռեալը»։