«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է դա.
«Մենք դիտարկում ենք Ռոդրիգոյին ձեռք բերելու հնարավորությունները: շատ խաղացողներ կան այդ շրջանակում, Ռոդրիգոն նրանց թվում է»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Marca-ն:
Նշվում է նաև, որ հնարավոր է «Բարսելոնան» վարձակալական հիմունքներով ձեռք բերի ֆուտբոլիստին:
Ռոդրիգո Մորենոն ծնվել է Բրազիլիայում, բայց փոքր տարիքում տեղափոխվել է Իսպանիա: Հանդես է եկել «Ռեալի» ակադեմիայում, «Բենֆիկայում», «Բոլթոնում»: 2014 թվականից «Վալենսիայում» է: Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 17 հանդիպման է մասնակցել՝ խփելով 2 գոլ: