Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսել է իր ակնկալիքները մրցաշրջանի երկրորդ հատվածից․
«Ցանկանում եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Այս մրցաշրջանում մենք կարող ենք հաղթել բոլոր մրցաշարերում: Մենք արդեն ունենք առաջին գավաթը (Իսպանիայի Սուպերգավաթ), իսկ չորեքշաբթի օրը մենք կփորձենք հասնել Իսպանիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Պետք է նաև շարունակենք քրտնաջան աշխատել Լա Լիգայում: Փետրվարին Չեմպիոնների լիգան կվերսկսվի, և մենք կհանդիպենք թոփ թիմի («Մանչեսթեր Սիթի»):
Մենք անհամբեր սպասում ենք, որ շարունակենք պայքարը բոլոր այս գավաթների համար»,- մեջբերում է բելգիացուն մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը: