Մադրիդի «Աթլետիկոն» շարունակում է բանակցությունները «Պարի Սեն Ժերմենի» հետ վերջիններիս հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի շուրջ։
ESPN-ի տեղեկություններով՝ ակումբները մոտ են համաձայնությանը։ Մադրիդյան թիմը 15 միլիոն եվրո են վճարելու ՊՍԺ-ին, ինչպես նաև հավելյալ 3 միլիոն բոնուսների տեսքով։
Կողմերին մնացել է համաձայնեցրել մի քանի մանրուքներ կապված գործարքի հետ։ Կա լավատեսություն, որ տրանսֆերը կկայանա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա հարձակվողը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ։ Հնարավոր է՝ չորեքշաբթի Կավանին ժամանի Մադրիդ բուժզննում անցնելու։