Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրված են Էմանուել Ադեբայորի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման համար պայքարում են «Նյուքասլը» և «Ասթոն Վիլան»։ Ներկա պահին Ադեբայորը ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Ադեբայորի վերջին ակումբը եղել է թուրքական «Կայսերսպորը»։
Ադեբայորը իր կարիերայի ընթացքում անգլիական ակումբներից հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» և «Քրիսթալ Փելասի» կազմում։