«Դալլաս Մավերիքսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը Instagram-ի իր էջում անդրադարձել է Կոբի Բրայանտի մահվանը։
Դոնչիչը լուսանկար է տեղադրել լեգենդար Կոբիի հետ՝ կատարելով հետևյալ գրառումը․
«Միայն ոչ դու։ Հանգչիր խաղաղությամբ, մա՛մբա։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ դու արել ու ցուցադրել ես այս աշխարհի համար»,-գրել է Դոնչիչը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիրակի առավոտյան Կալիֆոռնիայում տեղի ունեցած ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Կոբին 41 տարեկան էր։