«Ուրալի» և «Արարատ-Արմենիայի» միջև ընկերական հանդիպումն ավարտվեց 11:10 հաշվով՝ հօգուտ ռուսական թիմի: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Արարատ-Արմենիայի» կազմում երեքական գոլերի հեղինակներ դարձան Պողոս Գալստյանը, Արտակ Օսեյանը, Դենիս Զմեուն: Արթուր Մկրտչյանի հարվածից հետո հակառակորդ թիմի ֆուտբոլիստն ինքնագոլի հեղինակ դարձավ: