Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը:
Լոնդոնում սպասում են, որ «Բարսելոնան» նրանց կդիմի տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը: Կատալոնիայում Օբամեյանգին դիտարկում են որպես Սուարեսին փոխարինող, բայց կարծում են՝ ինչքան ձմեռային տրանսֆերային փակման օրը մոտենա, այնքան ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կբարձրանա:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն այլընտրանքային տարբերակ է դիտարկվում: Նախկինում հաղորդվում էր, որ Օբամեյանգը կողմ է տրանսֆերի կայացմանը, իսկ «Արսենալը» բացառում է վարձակալությունը: