Լրագրող Ալֆրեդո Մարտինեսի հայտնում է, որ Կարլես Պերեսը երեքշաբթի կմեկնի Իտալիա և բուժզննում կանցնի նախքան «Ռոմա» տեղափոխվելը:
Ըստ նրա, տրանսֆերի գումարը կկազմի 13 միլիոն եվրո: «Ռոման» հույս ունի, որ Պերեսը արդեն այս շաբաթվա վերջին կկարողանա հանդես գալ թիմի կազմում:
Հռոմեական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող վնասվածք ստացած Նիկոլո Ձանիոլոյի համար:
Այս մրցաշրջանում Պերեսը 13 խաղում խփել է 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: