«Փյունիկի» տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանն այսօր սեմինար-հանդիպում է ունեցել «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի մարզիչների հետ:
Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ակադեմիայի համար մեկ ընդհանուր մարզումային ծրագրով աշխատելու հարցը և ներկայացվել է մարզումային տարբեր վարժություններ, որոնք պետք է գործածվեն խաղադաշտում: