Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին, որն այսօր՝ հունվարի 27-ին, նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը.
«Շնորհավորում եմ, սեր իմ: Լավ օր եմ մաղթում: Դու հիանալի կին ու հրաշալի մայր ես մեր երեխաների համար: Քեզ շատ եմ սիրում, թանկագինս»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով Ռոդրիգեսի ու երեխաների հետ համատեղ լուսանկար:
Ռոնալդուն ու Ռոդրիգեսը 2016 թվականից միասին են: 2017 թվականի նոյեմբերի 12-ին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Ալանա Մարտինան: Ֆուտբոլիստը ևս 3 երեխա ունի սուրոգատ մայրերից:
34-ամյա Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ: