«Վալենսիան» հետաքրքրվել է «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի ծառայություններով, սակայն մերժում է ստացել: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» չի ցանկանում, որ ֆուտբոլիստը հանդես կգա Իսպանիայի առաջնությունում: Այս պահին կիսապաշտպանը վարձակալությամբ հանդես է գալիս «Արսենալում», բայց մտադիր է փոխել ակումբը, քանի որ կայուն խաղաժամանակ չի ստանում:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սեբալյոսը անգլիական Պրեմիեր-լիգայի 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:
«Ռեալը», 21 խաղում վաստակելով 46 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վալենսիան» 34 միավորով 7-րդն է: