«Ռեալի» պաշտպան ու ավագ Սերխիո Ռամոսը մադրիդյան թիմի այսօրվա մարզմանը ներկայացել է բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի 10 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք՝ այդ համարի ներքո է հանդես եկել Կոբի Բրայանտը, որն ուղղաթիռի սարսափելի կործանման հետևանքով հունվարի 26-ին հեռացել է կյանքից:
Ֆուտբոլիստներն ու մադրիդյան ակումբի մարզչական շտաբի անդամները նաև 1 րոպե լռությամբ հարգել են լեգենդար բասկետբոլիստի հիշատակը:
Minuto de silencio por el fallecimiento de Kobe Bryant antes de nuestro entrenamiento. #RealMadrid pic.twitter.com/w7Cfpdxm4x
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) 27 января 2020 г.
Կոբի Բրայանտը 2016 թվականին է ավարտել կարիերան: Նա 18 անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին, 5 նգամ դարձել է NBA-ի չեմպիոն: Ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-ից 2016 թվականներին, նա հանդես է եկել «Լոս-Անջելես Լեյքերսում»: