«Շրյուսբըրիի» գլխավոր մարզիչ Սեմ Ռիքեթսը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի մասին.
«Մեր ֆուտբոլիստները հիանալի էին: Ընդմիջման ժամանակ նրանց ասացի, որ այս խաղը նրանց համար է: Դա կլինի իմ կարիերայի ամենամեծ պահը, եթե մենք հաղթենք «Լիվերպուլին»: Իմ խաղացողները լավ հանդիպում անցկացրեցին շատ լավ թիմի հետ:
Մտածում էի մի քանի գրոհային խաղացողներ դաշտ դուրս բերել, երբ Սալահը և Ֆիրմինոն մտան դաշտ: Վերջիվերջո նրանք որոշեցին մեր նկատմամբ մի փոքր հարգանք ցուցաբերել:
Պարզապես ասացի խաղացողներին. «Դուք կարող եք հաղթել այս հանդիպումը, բայց բոլորդ կցանկանաք գնալ «Էնֆիլդ», այդպես չէ՞»,- մեջբերում է մասնագետին BBC-ին։