«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում «քաղաքաբնակների» նպատակների մասին.
«Մենք միշտ կենտրոնացած ենք եղել այս մրցաշրջանում երեք մրցաշարում հաղթելու վրա: Մենք շարունակում ենք պայքարը նաև Պրեմիեր լիգայում: Ոչինչ չի փոխվել:
Վճռական ենք տրամադրված պայքարել հաղթանակի համար յուրաքանչյուր մրցակցությունում: Մեր հաջորդ խաղը կլինի Լիգայի գավաթի խաղարկությունում, որտեղ մենք կհանդիպենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեզ համար սա հնարավորություն է եզրափակիչ դուրս գալու և այս գավաթը նվաճելու»,- մեջբերում է կատալոնացի մասանագետին Mirror-ը: