Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահը:
«Լավագույնները հեռանում են: Ցավում եմ Կոբիի, իր դստեր և ուղղաթիռի ամբողջ անձնակազմի համար»,- Instagram-յան իր էջում գրել է Մարադոնան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիրակի առավոտյան տեղի ունեցած ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։
Ընդհանուր առմամբ ուղղաթիռում 7 ուղևորներ են եղել (որոշ լրատվամիջոցներ հայտնում են 7 զոհերի մասին (Eurosport), իսկ այլ՝ 9 զոհերի մասին (CNN, BBC): Ոչ ոք չի փրկվել։ Կոբին 41 տարեկան էր։