Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը ցնցել է ամբողջ աշխարհին: Դժվար է հավատալ տեղի ունեցածին, ինչի մասին երեկվանից գրառումներ են կատարում ինչպես մարզաշխարհի, այնպես էլ՝ սպորտի հետ առնչություն չունեցող մարդիկ:
«Շատ տխուր է լսել Կոբիի և նրա դստեր ՝ Ջանայի մահվան մասին սրտացավ լուրերը: Կոբին շատերի համար իսկական լեգենդ էր և ոգեշնչում: Ցավակցում եմ իր ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև իմ զորակցությունը հայտնվում բոլոր զոհվածների ընտանիքներին:Հանգչե՛ք խաղաղությամբ, լեգենդ», — գրել է Ռոնալդուն:
So sad to hear the heartbreaking news of the deaths of Kobe and his daughter Gianna. Kobe was a true legend and inspiration to so many. Sending my condolences to his family and friends and the families of all who lost their lives in the crash. RIP Legend💔 pic.twitter.com/qKb3oiDHxH
— Cristiano Ronaldo (@Cristiano) January 26, 2020
«Սա սարսափելի է: Սարսափելի նորություններ, որոնք հարվածեցին ամբողջ մարզական աշխարհին և մեզանից յուրաքանչյուրին: Ես չեմ կարող որևէ բան ասել: Մենք ցնցված ենք, շատ սարսափելի նորություն: Մենք շատ ցավում ենք», — մեջբերում է Զիդանին L’Equipe-ը:
«Հերոսները գալիս և գնում են: Լեգենդները հավերժ են: Հանգստացեք խաղաղության մեջ ՝ Քոբի և Ջանա, և բոլոր զոհերը: Ես աղոթում եմ նրանց ընտանիքների համար», — գրել է Պոգբան Instagram-ում:
«Իմ սրտում վիշտ է այսօրվա նորություններից: Կոբին ինձ համար հիանալի ընկեր էր: Դուք և Ձեր դուստրը հավիտյան կապրեք մեր սրտերում: Բավական բառեր չկան՝ իմ խորին ցավակցությունը հայտնելու Բրայանտի ընտանիքին և այս ողբերգությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի: Հանգստացեք խաղաղության մեջ, իմ ընկեր», — գրել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
My heart truly mourns over the news today. Kobe was a great mentor and friend to me. You and your daughter will live forever in our hearts. There are not enough words to express my deepest sympathies to the Bryants and every family suffering from this tragedy. RIP my friend pic.twitter.com/VRmgaOaITT
— Novak Djokovic (@DjokerNole) January 27, 2020
«Իմ արձագանքը նույնն է, ինչն ամբողջ Լոս Անջելեսում է: Սա պարզապես սարսափելի նորություն է, իմ հոգին դատարկվեց…»,- հոլիվուդյան աստղ Ջեք Նիկոլսոնին մեջբերում է CBS2-ը։
«Կոբին իսկապես ավելին էր, քան կյանքը: Լեգենդ։ Թող որ նա և բոլոր մահացածները այսօր հանգստանան խաղաղության մեջ: Ցավակցություններս նրա ընտանիքին: Լոս Անջելեսը այլևս երբեք նույնը չի լինի», — գրել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Twitter- ում:
«Այնքան ծանր է սրտումս … այն պարզապես դատարկ է: Այդ ամենը անիրական է թվում: Ես և Քեշը երբեմն երկար ժամանակ էինք անցկացնում Քոբիի և Վանեսայի հետ: Նա համեստ էր, նվիրված էր իր ընտանիքին, պատրաստ էր ուրիշներին օգնելու, ուրախ, ջերմ, սրտացավ, ստեղծագործ և բարի: Ես գրկում եմ Վանեսային և նրանց աղջիկներին», — գրել է Ջեյսիկա Ալբան Instagram-ում: