Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրին։
«Ես գունատվեցի։ Իմ ցավակցությունները քո ընտանիքին, ընկերներին, բասկետբոլային ու մարզական աշխարհին։ Հանգչիր խաղաղությամբ, Կո՜բի»,-գրել է Կասիլյասը Facebook-յան իր էջում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիրակի առավոտյան տեղի ունեցած ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Նրա հետ միասին ուղղաթիռում ևս չորս ուղևորներ են եղել։ Ոչ ոք չի փրկվել։ Կոբին 41 տարեկան էր։