«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Ալեխանդրո Պուերտասի հետ։
Իսպանացի կիսապաշտպանը «Լոռիի» կազմում մասնակցել էր 4 հանդիպման։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Պուերտասին կատարած աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։