Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի «Միլան»-«Տորինո» հանդիպումը կմեկնարկի 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 28-ին:
Հիշեցնենք՝ Բրայանտը «Միլանի» երկրպագու էր: Բասկետբոլիստը 2013 թվականին այցելել է միլանյան թիմի մարզաբազա ու ակումբի կողմից ստացել 24 համարի մարզաշապիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոբի Բրայանտը, իր դուրստ Ջինան, և ևս 7 մարդ մահացել է հունվարի 26-ի ուշ երեկոյան ուղղաթիռի վթարի հետևանքով:
Կոբի Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին: Նա 18 անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին, 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ՝ Օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի հետ: Ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-ից 2016 թվականներին, հանդես է եկել «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում: