Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ցավակցություն է հայտնել հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ, ով Կալիֆոռնիայում ուղղաթիռով վթարի է ենթարկվել և մահացել է 41 տարեկան հասակում:
«Այսօր առավոտյան արթնացա ՝ իմանալով աշխարհի ամենամեծ մարզիկներից մեկի ողբերգական մահվան սարսափելի նորությունը: Զոհվել են Քոբի Բրայանտը, նրա դուստր Ջաննան և այլ ուղևորներ: Ցավակցությունս: Ես ցնցված եմ»,- գրել է Նադալը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քոբի Բրայանտի հետ միասին վթարի հետևանքով ևս 9 մարդ է մահացել (որոշ լրատվամիջոցներ հայտնում են 7 զոհերի մասին (Eurosport), իսկ այլ՝ 9 զոհերի մասին (CNN, BBC):