Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Լիվերպուլի» հետ խաղի վերաբերյալ «Շրյուսբըրիի» հարձակվող Ջեյսոն Քամինգսը կիսվել է իր կարծիքով: Ֆուտբոլիստը այդ խաղում աչքի ընկավ դուբլով:
«Ես կարող էի հեթ-տրիկ ձևակերպել: Դա իրականություն դարձած երազ էր:
Շատ լավ է, որ մենք խաղալու ենք պատասխան խաղը «Էնֆիլդում»: Մեր երկրպագուների և ղեկավարության համար, ովքեր գումար են վաստակում՝ ակումբի բյուջեն լրացնելու համար: Այլևս չենք կարող սպասել, երբ կհասնենք այնտեղ»,- մեջբերում է ֆուտբոլիստին BBC-ն: