Թուրնի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան անկեղծացել է, որ նախորդ մրցաշրջանում կարող էր հեռանալ իտալական ակումբից, հաղորդանում է Football Italia-ն:
«Անցած տարի մոտ էի «Յուվենտուսը» լքելուն: Ինձ չէր բավարարում այն խաղաժամանակը, որը ստանում էի:
Հիմա այդպիսի մտքեր չունեմ, բայց սա ֆուտբոլ է: Սարին վստահում է ինձ և դա շատ կարևոր հանգամանք է:
Նա դրական ազդեցություն է ունենում իմ խաղի վրա»,-ասել է Դիբալան:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում արգենտինացին անցկացրել է 19 հանդիպում և դարձել՝ 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: