Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Նեապոլական թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը 63-րդ րոպեին խփել է Զելինսկին: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ինսինյեն կրկնապատկել է տանտերերի առավելությունը: 90-րդ րոպեին Ռոնալդուն կրճատել է հաշվի տարբերությունը:
Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հաղթում է 3 անընդմեջ պարտություններից հետո և 27 միավորով բարձրանում 10-րդ տեղ, «Յուվեն» ընթացիկ առաջնությունում 2-րդ պարտությունն է կրում. Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 51 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: