Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Ա Սերիայի 21-րդ տուրի «Նապոլիի» դեմ արտագնա հանդիպման արդյունքը (1:2), հաղորդում է Sky Italia-ն:
««Նապոլին» մեծ նվիրվածություն ցուցաբերեց: Զարմանալի է, թե ինչու այդ ամենը չտեսանք մեր խաղում: Խաղի վերջնամասում մենք չէինք հասցնում նրանց հարձակվողների հետևից:
Սա լավ դաս էր «Յուվենտուսի» համար: Չեմպիոնները այսպես չեն խաղում»,- հայտարարել է 32-ամյա պաշտպանը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը այս առաջնության 2-րդ պարտությունը կրեց:
Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմը ՝ 51 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ինտերը» վասակել է 48 միավոր: